Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 16
11:19
«Սփյուռ-Ինֆո» տեղեկատուն արդեն հասանելի է Orange-ի բաժանորդներին

Սփյուռ-Ինֆո

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ 0 9000 9999 հեռախոսահամարով աշխատող «Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն հասանելի է արդեն ոչ միայն ԱրմենՏել ընկերության ֆիքսված և բջջային կապի բաժանորդներին, այլև Orange Armenia ընկերության բաժանորդներին։

«Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն տրամադրում է ընդարձակ տեղեկություններ Հայաստանի և Արցախի կազմակերպությունների գործունեության, ապրանքների, ծառայությունների և կոնտակտային տվյալների մասին, բիզնեսին աջակցող և այլ տեղեկություններ

Տեղեկատուն աշխատում է շուրջօրյա, ծառայության մեկ վայրկյանն արժե 1.5 դրամ։

Տեղեկատուն նպատակ ունի բարելավելու Հայաստանում գործարար տեղեկատվության մատուցման ձևն ու որակը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75696/
 

Դիտումներ: 577 | Ավելացրեց: admin2 | Պիտակներ: Orange | - Վարկանիշ -: 0.0/0
: 0

[ | ]